Հայ ֆուտբոլիստներ, ովքեր միացել են Դելե Ալիի մարտահրավերին (լուսանկարներ)

13:31 25.08.2018

Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար Դելե Ալին, հավանաբար, ամենաօրիգինալ կերպով է տոնել գոլը ֆուտբոլում:

22-ամյա ֆուտբոլիստի այս հնարքը դարձել է համացանցի հիթը` ստանալով DeleAlliChallenge անվանումը: Մարզաշխարհի ներկայացուցիչները, և ոչ միայն, փորձում են հնարավորինս կրկնել այն.

Հայ ֆուտբոլիստները ևս միացել են այս մարտահրավերին` փորձելով կրկնել Դելե Ալիի ինչպես այս, այնպես էլ` ավելի բարդացված հնարքը ձեռքերով.

«Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն առաջիններից էր, ով միացավ DeleAlliChallenge-ին:

Հայ ֆուտբոլիստը ոչ միայն լուսանկար է հրապարակել, այլև` տեսանյութ, որով ցույց է տալիս, թե ինչպես դա անել.

Մանուչարյանի օրինակին հետևել են նաև «Ալաշկերտում» իր թիմակիցներ Արտակ Դաշյանը, Հենրի Ավագյանը և այլք.

Share |

Լրահոս

Loading...