Լևոն Վահրադյանը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

13:48 27.08.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ.

Ավելի վաղ հայտնել էինք, որ 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ալյոշա Աբրահամյանը, ով տևական ժամանակ բուժվում էր ծանր հիվանդությունից.

«Մեծ ափսոսանքով տեղեկացա, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի դարպասապահ, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր Ալյոշա Աբրահամյանը:

Մարդ՝ ում անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ, մարդ՝ ում օրինակով ոգևորվել են բազմաթիվ մարզիկներ:

Անդառնալի է կորուստը մեզ համար: Ես ցավակցում եմ լեգենդար մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և իհարկե՝ բոլոր մարզասերներին»,- գրել է Լևոն Վահրադյանը ֆեյսբուքի իր էջում:

Share |

Լրահոս

Loading...