Daily Mirror. Օզիլի ու Էմերիի հարաբերությունները լարված են

16:13 27.08.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի և թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի միջև հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն և թիմում կոնֆլիկտ է հասունանում: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Գերմանացի ֆուտբոլիստը չի մասնակցել «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը վատառողջ լինելու պատճառով: Ըստ լուրերի՝ խաղացողը ներկա չի գտնվել հանդիպմանն այն բանից հետո, երբ իմացել է, որ չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում:

Daily Mirror-ը հայտնում է, որ իսպանացի մարզիչը գոհ չի եղել Օզիլի գործողություններից «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» հետ խաղերում: Անձամբ խաղացողն էլ գոհ չէ մարզչի հետ աշխատանքից:

 

Share |

Լրահոս

Loading...