Գերմանիայի ընտրանու հայտացուցակն Ազգերի լիգայի համար

16:26 29.08.2018

Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ներկայացրել է հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի և երկու ստուգողական հանդիպումների համար:

Դարպասապահներ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ՝ Մատս Հումելս, Յոշուա Կիմիխ, Նիկլաս Զյուլե, Ջերոմ Բոատենգ (բոլորն էլ «Բավարիա»), Տիլո Կերեր (ՊՍԺ), Անտոնիո Ռուդիգեր («Չելսի»), Մատիաս Գինտեր («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Նիկո Շուլց («Հոֆենհայմ»), Ջոնաթան Տա («Բայեր»):

Կիսապաշտպաններ՝ Յուլիան Բրանդտ, Կայ Հավերց (երկուսն էլ «Բայեր»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Տոնի Կրոս («Ռեալ»), Իլկայ Գյունդողան, Լերոյ Սանե (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Լեոն Գորեցկա («Շալկե»), Տոմաս Մյուլեր («Բավարիա»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դորտմունդ):

Հարձակվողներ՝ Տիմո Վերներ («Լայպցիգ»), Նիլս Պետերսեն («Ֆրայբուրգ»):

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին, իսկ Պերուի հետ՝ սեպտեմբերի 9-ին:

https://pbs.twimg.com/media/DlwyTLhX4AEgTxL.jpg

Share |

Լրահոս

Loading...