Լյով. Չեմ կարողացել կապ հաստատել Օզիլի հետ

18:40 29.08.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ փորձել է առաջիկա հանդիպումների համար  Բունդեսթիմ հրավիրել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, սակայն չի կարողացել կապ հաստատել վերջինիս հետ.

«Օզիլը չի զրուցել ինձ հետ: Նա այլ ճանապարհ է ընտրել, իսկ ինձ հետ կապ է հաստատել միայն նրա գործակալը:

Ես փորձել եմ մի քանի անգամ կապ հաստատել Մեսութի հետ, սակայն ապարդյուն: Օզիլի այն հայտարարությունները, թե գերմանական ֆուտբոլում ռասիզիմի դրսևորում կա, չափազանցված են: Մեր թիմում երբևէ որևէ ակնարկ չի եղել այդ թեմայով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յոահիմ Լյովը:

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2009-2018 թվականների ընթացքում: Այս ընթացքում նա մասնակցել է 92 հանդիպման, խփել է 23 գոլ, իսկ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...