Պաշտոնական. Ռեալը նոր հարձակվող ունեցավ

22:32 29.08.2018

Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող ունի:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «սերուցքայինները» ձեռք են բերել «Լիոնի» ֆուտբոլիստ Մարիանո Դիասի տրանսֆերը: Խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Պաշտոնական այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` «Ռեալն» ակտիվացրել է ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունքը:

Տեղափոխության արժեքը կազմել է մոտավորապես 20 մլն եվրո:

Մարիանոյի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 31-ին:

Հիշեցնենք, որ հարձակվողը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել հենց «Ռեալից» 2017 թվականին:

 

Share |

Լրահոս