Ալաշկերտի երկու ֆուտբոլիստ հրավիրվել է երիտասարդական հավաքական

17:12 30.08.2018

Սեպտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2019-ի ընտրական փուլի շրջանակում կհյուրընկալվի Ավստրիայի (սեպտեմբերի 7) և Մակեդոնիայի (սեպտեմբերի 11) երիտասարդական հավաքականներին:

Սեպտեմբերի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկող հավաքին Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է նաև «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Հենրի Ավագյանին և Ռազմիկ Հակոբյանին:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդական հավաքականին կմիանան նաև «Բանանցի» ֆուտբոլիստներ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանն ու Կարեն Մելքոնյանը:

Հայաստանի Մ21 հավաքականի ամբողջական հայտացուցակը դեռևս հրապարակված չէ:

Share |

Լրահոս

Loading...