Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը խոսել է Մխիթարյանի Ղարաբաղի հետ հանդիպման մասնակցության մասին

19:39 31.08.2018

Այսօր հայտնի են դարձել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները:

Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:

Խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Ադրբեջանում կայանալիք հանդիպումների ժամանակ:

Լոնդոնյան ակումբի երկրպագուների twitter-ի էջն էլ` «afcstuff»-ը, գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների պատճառով Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը.

«Մենք չենք ցանկանում շրջանցել ֆուտբոլային գործընթացները: Թող ակումբները որոշեն իրենց հայտացուցակները «Ղարաբաղի» հետ հանդիպման համար: Դրանից հետո կարելի է վերադառնալ այս հարցին: Եթե մեզ հետ կապվեն այդ հարցի շուրջ, ապա կքննարկենք այն»,- ասել է Գաջիևը, ում խոսքերը մեջբերում է 1news.az-ը:

Share |

Լրահոս