US Open. Նադալը դժվարին պայքարում հաղթեց Խաչանովին

11:23 01.09.2018

US Open 2018-ի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆաել Նադալը դժվարությամբ հաղթահարեց հայկական արմատներ ունեցող ռուս Կարեն Խաչանովի արգելքը:

4 ժամ 25 րոպե տևած պայքարում Նադալն առավելության հասավ 7:5, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7) հաշվով: Խաչանովը 22 էյս կատարեց, 9 կրկնակի սխալ թույլ տվեց և 5 բրեյք-փոինթ իրացրեց:  Նադալն իր հաշվին ոչ մի էյս չգրանցեց, 3 անգամ սխալվեց մատուցման ժամանակ և 5 բրեյք-փոինթ հաղթեց:

Կարիերայի ընթացքում առաջին անգամ ռուս մարզիկը Նադալի հետ պայքարում կարողացավ սեթում հաղթանակ տոնել: Մինչև այս աշխարհի առաջին ռակետը Խաչանովին հաղթել էր  Պեկինում, Մոնտե-Կարլոյում, Տորոնտոյում և Ուիմբլդոնում:

1/8 եզրափակչում Նադալի մրցակիցը կլինի վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին:

Share |

Լրահոս

Loading...