Ռոնալդինյո. Ուրախ կլինեի, եթե Նեյմարը վերադառնար Բարսելոնա

11:57 02.09.2018

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոստովանել է, որ ուրախ կլիներ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին նորից կատալոնական ակումբում տեսնելու դեպքում.

«Այս պահին տեսնում եմ, որ Նեյմարն առաջվա պես հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, և ինձ դուր է գալիս տեսնել, որ նա երջանիկ է ՊՍԺ-ում:

Բայց, իհարկե, ես ուրախ կլինեի, եթե նա վերադառնար «Բարսելոնա»:

Արդյոք դա հնարավո՞ր է. ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք` 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն գնել է Նեյմարին «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին փարիզյան ակումբի կազմում 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս