Գաել Անդոնյանը Սանդերլենդում է

22:53 03.09.2018

Այսօր` սեպտեմբերի 3-ին, Հայաստանի ընտրանու պաշտպան Գաել Անդոնյանը հանդիպում է անցկացնում «Սանդերլենդի» մինչև 23 տարեկանների թիմի կազմում:

Վերջինս «Վեսթ Բրոմվիչի» Մ23 թիմի դեմ խաղին եղել է մեկնարկային կազմում:

Ըստ երևույթի` հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում անգլիական ակումբում: Գաելի վերջին ակումբը «Մարսելի» 2-րդ թիմն էր, որը հանդես էր գալիս Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնում:

Անդոնյանն այս անգամ Վարդան Մինասյանի կողմից հրավեր չի ստացել:

Share |

Լրահոս