Goal. Ռեալը մեգատրանսֆեր է նախատեսում

19:55 04.09.2018

Մադրիդի «Ռեալը» մեգատրանսֆեր է նախատեսում իրականացնել:

«Սերուցքայինները» ցանկանում են 200 մլն եվրո վճարել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Goal»-ը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ է միջամտել տեղափոխության գործընթացին: 27-ամյա խաղացողը պետք է ակումբում փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին:

Նախկինում ֆրանսիացին մի քանի անգամ հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել «Աթլետիկոն», իսկ այս ամառ մերժել էր «Բարսելոնայի» առաջարկը:

 

Share |

Լրահոս