Հայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել աշխարհի ուսանողական առաջնության եզրափակիչ

13:35 05.09.2018

Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Կիսաեզրափակչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության է հասել ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով: 

Այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս

Loading...