Հայաստանում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

17:19 05.09.2018

Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը. 

«Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ:

Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում:

Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,- նախարարի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ը:

Share |

Լրահոս

Loading...