Գրիզման․ Ես պետք է լինեի FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների մեջ

16:42 05.09.2018

Ֆրանսիայի և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դժգոհել է FIFA-ի ընտրությունից․

«Եթե համեմատենք 2016 թվականի հետ, ապա այս տարի ես պարտավոր էի լինել լավագույն եռյակում։

2016 թվականին ես պարտվեցի երկու եզրափակիչ, այս տարի հաղթեցի երեքում, սակայն չընդգրկվեցի լավագույն եռյակում։ Երևի պետք է ավելի շատ գոլեր հեղինակեմ Իսպանիայի առաջնությունում ու ՉԼ-ում։

«Ոսկե գնդակը» ցանկացած խաղացողի համար ամենաբաղձալի անհատական տիտղոսն է։ Չկա դրանից ավելի հեղինակավոր մրցանակ։

Դու կարող ես հաղթել ազգային առաջնություններում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, սակայն դրանք չես համեմատի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հետ»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում L'Equipe-ը։

Հիշեցնենք` ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մուհամեդ Սալահը:

Share |

Լրահոս

Loading...