Սանդերլենդի գլխավոր մարզիչը խոսել է Գաել Անդոնյանի մասին

16:56 06.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն այս օրերին փորձաշրջան է անցնում «Սանդերլենդի» մինչև 23 տարեկանների թիմի կազմում:

Օրերս Անդոնյանը մասնակցել է «Վեսթ Բրոմվիչի» մինչև 23 տարեկանների թիմի դեմ խաղին, սակայն ֆուտբոլիստի տեղափոխությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Ջեք Ռոսը խոսել է Անդոնյանի խաղից ստացած տպավորությունների մասին.

«Անդոնյանն ազատ գործակալ է և լավ ֆուտբոլային կենսագրություն ունի:

Արդեն մեկ շաբաթ է՝ նա մարզվում է մեր ակումբում: Ցանկանում ենք տեսնել, թե ինչի է նա ընդունակ, քանի որ խնդիրներ ունենք պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում: Անդոնյանն արել է իրենից կախված ամեն ինչ: Հույս ունեմ՝ նա ևս մեկ հանդիպում կանցկացնի, և մենք վերջնական որոշում կկայացնենք:

Ցանկանում ենք տեսնել՝ ինչպես է նա առաջընթաց գրանցում: Մենք Անդոնյանին դիտարկում ենք ոչ թե որպես հիմնական կազմի խաղացող, այլ որպես այլընտրանքային տարբերակ՝ փոխարինող ֆուտբոլիստ»,- Ջեք Ռոսի խոսքը մեջբերել է «Sunderland Echo»-ն:

Share |

Լրահոս