Լյով. Հիասթափված եմ Օզիլի մարդկային որակներից

14:26 07.09.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ հիասթափված է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ  Օզիլի մարդկային հատկանիշներից նրա` միջազգային կարիերան ավարտելուց հետո:

Մասնագետն, այդուհանդերձ, նշել է, որ պատրաստ է նախաձեռնող լինել, որպեսզի ֆուտբոլիստը վերադառնա հավաքական.

«Սպասում էի, որ նա կզանգահարի ինձ և անձամբ կպատմի այն պատճառների մասին, որոնք իրենք ստիպել են հեռանալ Գերմանիայի հավաքականից:

Ահա, թե ինչու եմ ես հիասթափված: Հիասթափված եմ նրա մարդկային որակներից: Չէ՞ որ մենք երկար տարիներ միասին աշխատել ենք: Բայց եթե նրա վերադառնալու շանս ամեն դեպքում հայտնվի, ես պատրաստ եմ նախաձեռնող լինել»,- Լյովի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի պատճառով բուռն քննադատության էր արժանացել Գերմանիայում:

Share |

Լրահոս

Loading...