Մեր մրցակիցները. Մակեդոնիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ջիբրալթարի նկատմամբ (տեսանյութ)

00:54 07.09.2018

Ազգերի D լիգայի 4-րդ խմբում Հայաստան-Լիխտենշտեյն խաղից բացի տեղի է ունեցել նաև Ջիբրալթար-Մակեդոնիա հանդիպումը:

Հանդիպումը կայացել է Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի հաղթանակով` 0:2: Խաղի ընթացքում գոլով աչքի են ընկել Իվան Տրիչկովսկին և Էգզիյան Ալիոսկին:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Սկոպյեում կհյուրընկալի Մակեդոնիայի ընտրանուն:

Ջիբրալթար-Մակեդոնիա` 0:2

Գոլերը` Տրիչկովսկի (19՛), Ալիոսկի (35՛)

Share |

Լրահոս