«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում խփած երկրորդ գոլը պատմական էր։
Սա Ագուերոյի 176-րդ գնդակն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես փոխանցում է Opta-ն, արգենտինացի հարձակվողը շրջանցեց Թիերի Անրիին ու դարձավ ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած լեգեոները։
Ինչպես նաև Ագուերոն ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ մաքուր հինգերորդ հորիզոնական։
Նրանից առաջ են միայն Ալան Շիրերը (260 գոլ), Ուեյն Ռունին (208), Էնդրյու Քոուլը (187) և Ֆրենկ Լեմպարդը (177):