Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Հայաստանին չհաղթելու պատճառ չեմ տեսնում

20:21 08.09.2018

Ազգերի լիգայի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից առաջ կայացել է տանտերի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկիի մամուլի ասուլիսը:

Մարզիչն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Խմբի հաղթողը որոշվելու է մեր և Հայաստանի հավաքականի միջև երկու խաղերով: Ուրախ եմ, որ ֆուտբոլիստները պատրաստ են հաղթել: Մենք լավ գիտենք, թե մեզ ինչ է սպասվում:

Ես ակնկալում եմ դրական արդյունք, ինչը մեզ առավելություն կտա»:

Խոսելով Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի մասին՝ մասնագետն ասել է. 

«Տիգրանը և Հոֆը (Հովհաննես Համբարձումյան,- խմբ.) հայտնի են Մակեդոնիայում: Նրանք Ֆելիպեի հետ մեր երկրում երբևէ հանդես եկած լավագույն լեգիոներներից են: 

Ես մրցակցին անհատապես չեմ դիտարկում: Չհաղթելու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- մարզչի խոսքն է մեջբերել «sport1.mk»-ը:

Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 9-ին:

Share |

Լրահոս