Ռայոլան Յուվենտուսի ղեկավարության հետ կքննարկի Պոգբայի հնարավոր վերադարձը

13:44 08.09.2018

Գործակալ Մինո Ռայոլան կհանդիպի «Յուվենտուսի» ղեկավարության հետ:

Ռայոլան թուրինյան ակումբի ղեկավարության հետ կքննարկի հարձակվող Մոյզե Կինի ապագան, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր վերադարձը:

Թուրինյան ակումբը պատրաստ է վերադարձնել ֆրանսիացուն, ով 2012-ից 2016 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսում»:

Ընդհանուր առմամբ նա թուրինցիների կազմում 178 հանդիպման է մասնակցել, դարձել է 34 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ:

2016 թվականի ամռանը նա տեղափոխվել է ՄՅՈւ այդ ժամանակ ռեկորդային` 105 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Յունայթեդը» հետաձգել է Պոգբայի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:

Share |

Լրահոս

Loading...