Աղբյուր. Ջոն Թերին բուժզննում է անցնում Սպարտակում

13:11 08.09.2018

Անգլիացի պաշտպան Ջոն Թերին մոտ ապագայում կարող է դառնալ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում, այսօր առավոտյան Թերին բուժզննում է անցել Հռոմում: Եթե ամեն ինչ հաջող անցնի, կողմերը պայմանագիր կկնքեն:

Հատկանշական է, որ ֆուտբոլիստը բուժզննումից լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում.

Թերին հայտնի է Լոնդոնի «Չելսիում» իր ելույթներով, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը:

Նախորդ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է «Ասթոն Վիլայի» գույները, որի հետ հասել է Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ, սակայն Պրեմիեր-լիգայում հանդես գալու պայքարում պարտվել է «Ֆուլհեմին» և հեռացել բիրմինգեմյան ակումբից ազատ խաղացողի կարգավիճակում:

Share |

Լրահոս

Loading...