Վարդան Մինասյանի հետխաղյա ասուլիսը

22:34 09.09.2018

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային:

Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը.

«Շնորհավորում եմ Մակեդոնիային հաղթանակի համար: Նրանք երկու և կես պահից օգտագործեցին երկուսը ու դարձան երկու գոլի հեղինակ:

Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները և պատժվեցինք: Մրցակիցը չզարմացրեց, քանի որ գիտեինք, թե ինչ որակներով էին օժտված: Առաջին գոլը բաց թողեցինք 11 մետրանոցից, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսի մեկնարկում»,- ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մյուս հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում մրցելով Ջիբրալթարի հետ:

Share |

Լրահոս