Օզիլը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

23:42 09.09.2018

Թուրքական «Ֆեներբախչեն» պատրաստվում է գնել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Todomercadoweb»-ը:

Օզիլը բազմիցս հայտարարել էր, որ ստամբուլյան ակումբի երկրպագու է համարվում: Լրատվամիջոցներում շատ է խոսվում, որ կիսապաշտպանը օրերից մի օր տեղափոխվելու է Ստամբուլ:

Նշվում է, որ Օզիլը Էմերիի թիմում հիմնական կազմի խաղացող չէ, ինչը կարող է նպաստել տեղափոխությանը: Չնայած այդ ամենին, «Ֆեներբախչեն» հնարավոր է չկարողանա վճարել ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձը:

 

Share |

Լրահոս

Loading...