Ազգերի լիգա. Իսպանիան կամային հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ (տեսանյութ)

00:43 09.09.2018

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի 4-րդ խմբում միմյանց հետ հանդիպեցին Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները: Խաղը կայացավ «Ուեմբլի» ստադիոնում:

Լուիս Էնրիկեի գլխավորությամբ սա Իսպանիայի ընտրանու առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարված ու հետաքրքիր պայքարում:

Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը: Իսպանացիները շատ արագ հավասարեցրին հաշիվը: 13-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Սաուլը:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը Իսպանիան խփեց նաև երկրորդ գնդակը: 32-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Ռոդրիգոն:

Երկրորդ խաղակեսում նույնպես դիտարժան պայքար ծավալվեց: 53-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ Լյուկ Շոուն ու խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ:

Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ Ուելբեկը, սակայն մրցավարն արձանագրեց կանոնների խախտում` չհաշվելով գոլը:

Իսպանիան հաղթում է Լուիս Էնրիկեի առաջին պաշտոնական խաղում 2:1 հաշվով ու վաստակում 3 միավոր:

Հիշեցնենք, որ այս խմբի երրորդ հավաքականը Խորվաթիան է, որը սեպտեմբերի 11-ին կմրցի հենց Իսպանիայի հետ:

Անգլիա-Իսպանիա` 1:2 

Գոլերը` Ռեշֆորդ` 11 - Սաուլ` 13, Ռոդրիգո`32

Share |

Լրահոս