Փարիզում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի տարվա վերջին մրցաշարը։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Սերբ թենիսիստի մրցակիցը քառորդ եզրափակչում Ստեֆանոս Ցիցիպասն էր։ Երկրպագուները սպասում էին իսկական մենամարտի, սակայն հանդիպումը անցավ առանց լուրջ պայքարի։ Ջոկովիչին ընդամենը 59 րոպե պահանջվեց հույն թենիսիստի նկատմամբ առավելության հասնելու համար։ 6-1, 6-2 և Նովակը կիսաեզրափակչում է։
Եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը կպայքարի Գրիգոր Դիմիտրովի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել Քրիստիան Գարինի նկատմամբ։
Ավելի ուշ կկայանան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպումներ։ Դենիս Շապովալովը կմրցի Գաել Մոնֆիսի, իսկ Ռաֆայել Նադալը Ժո-Ուիլֆրեդ Ցոնգայի հետ։