Armsport.am-ի հարցման քվեարկողների մեծամասնությունը հավատում էր Հայաստանի հաղթանակին

15:20 10.09.2018

Armsport.am-ը հարցում էր անցկացրել Ազգերի լիգայի D խմբի երկրորդ տուրի Մակեդոնիա-Հայաստան հանդիպման արդյունքի վերաբերյալ:

Մեր ընտրանին, հիշեցնենք, հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն է կրել:

Սակայն հարցման մասնակիցների մեծամասնությունը` 62,5 տոկոսը (620 քվեարկող) հավատում էր, որ այդ խաղում կհաղթի Հայաստանը:

Հանդիպման ելքը ճիշտ են գուշակել հարցման մասնակիցների ընդամենը 15%-ը (150 քվեարկող): Եվս 222 քվեարկող հավատացել է, որ երեկ կայացած խաղում կգրանցվի ոչ-ոքի արդյունք (22,4%):

Հիշեցնենք` Ազգերի լիգայի ընտրական փուլում անցկացրած երկու խաղից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 3 միավոր (նույնքան, որքան` Լիխտենշտեյնը) և զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս