Բալոտելին կրկին խնդիրներ ունի Իտալիայի հավաքականում

20:37 10.09.2018

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին որոշել է այսօր կայանալիք Պորտուգալիա-Իտալիա խաղում չօգտագործել Մարիո Բալոտելիին:

Այս մասին հայտնում է «SuperSport Blitz»-ը: Հաղորդվում է, որ հարձակվողը դուրս է մնացել ազգային ընտրանու հայտացուցակից:

Լեհաստանի հետ խաղից հետո Բալոտելին սուր քննադատության էր արժանացել:

«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչը խաղից հետո բողոքել էր ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակից:

Share |

Լրահոս