Բուսկետս. Ուրախ կլինեի, եթե հաղթեինք Խորվաթիային

23:23 10.09.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Խորվաթիայի դեմ կայանալիք հանդիպման մասին:

«Խորվաթիայի ընտրանին բավականին լավ թիմ ունի: Նրանք կազմակերպված են ամեն առումով: Մենք ամեն ինչ շատ լավ տեսանք Աշխարհի 2018թ. առաջնությունում:

Ուրախ կլինենք, եթե կարողանանք հաղթել նրանց: Անձամբ ինձ դուր են գալիս դժվար հանդիպումները: Ես սիրում եմ հաղթահարել դժվարությունները»,- Բուսկետսի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիա-Խորվաթիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 11-ին:

Share |

Լրահոս