Մակելելե. Սարին կկարողանա Չելսիի համար նոր պատմություն կերտել

19:09 10.09.2018

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ լոնդոնյան թիմը հաջողությունների կհասնի Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ.

«Կարծում եմ՝ «Չելսին» շատ է փոխվել: Պրեմիեր լիգայում շատ են լավ թիմերը, սա շատ մրցունակ առաջնություն է: «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և մյուս թոփ-ակումբների կողքին կան մի շարք փոքր թիմեր, որոնք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն:

Այնպես որ՝ «Չելսիի» համար բարդ է լինելու հաղթել Պրեմիեր լիգայում: Սարին իր տրամադրության տակ հիանալի ֆուտբոլիստներ ունի՝ Ազարի, Կանտեի գլխավորությամբ: Կարծում եմ՝ Սարին կկարողանա «Չելսիի» համար նոր պատմություն կերտել»,- Մակելելեի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկում «Չելսին» հաղթել է «Հադերսֆիլդին», «Արսենալին», «Նյուքասլին» և «Բորնմուտին»:

Share |

Լրահոս