Դել Պոտրո. Պարտությունից հետո լացում էի

19:30 10.09.2018

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն US Օpen-ի եզրափակչում պարտվելուց հետո (3:6, 6:7 (4:7), 3:6) մամուլի ասուլիս է տվել.

«Եթե անկեղծ, ես մինչև մամուլի ասուլիսի մեկնարկը լացում էի: Անչափ տխուր էի պարտությունից հետո: Նովակը արժանիորեն տիրացավ գավաթին: Նա հիանալի հանդիպում անցկացրեց և խելացի խաղ ցուցադրեց:

Ես հնարավորություններ ունեի երկրորդ և երրորդ սեթերում, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում:

Փորձում էի հնարավորություն գտնել ֆորհենդով կամ բեքհենդով հարվածելու համար, սակայն ոչինչ չէր ստացվում, քանի որ Նովակը հասնում էր բոլոր գնդակներին: Նա մեծագույն չեմպիոն է: Ես ուրախ եմ նրա համար:

Չգիտեմ, թե երբ կկայանա իմ վերջին մրցաշարը, սակայն ես ուրախ եմ ինքս ինձ զարմացնելու և նման կերպ խաղալու համար»,-Դել Պոտրոյի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:

 

Share |

Լրահոս