Էնրիկե. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

21:12 10.09.2018

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Խորվաթիայի հետ դիմակայության և Լիոնել Մեսսիի մասին, որին մարզել է «Բարսելոնայում» աշխատելու տարիներին.

«Խորվաթիայի հավաքականում կընդգծեմ Մոդրիչին ու Ռակիտիչին: Նրանք լավ խաղ են ցուցադրում ու արժանի են անհատական մրցանակների: Սակայն, եթե ինձ հարցնեն լավագույն ֆուտբոլիստի մասին, ապա կտամ Մեսսիի անունը:

Նա մեկ գլուխ բարձր է բոլորից:

Ավելի մանրամասն մեր մարտավարության մասին չեմ խոսի, քանի որ չեմ ցանկանում ինչ-որ հուշումներ տալ Դալիչին: Տեսնում էի, թե նրանք ինչպես են պայքարում ԱԱ-2018-ում: Այս հավաքականն, իսկապես, ունի բարձրակարգ խաղացողներ: Հիանալի են պաշտպանվում, իսկ հարձակման գծում թիմային լավ աշխատանք են կատարում»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է «Mundo Deportivo»-ն:

Share |

Լրահոս