Սաութգեյթ. Պայմանագրի երկարաձգման մասին չեմ մտածում

19:47 10.09.2018

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը համոզված չէ, որ երկարաձգելու է պայմանագիրը: Սաութգեյթի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը.

«Ինձանից պահանջվում է կենտրոնանալ աշխատանքիս վրա, ուրիշ ոչինչ: Իմ աշխատանքային ապագան իր մեջ ներառում է Եվրոպայի առաջնությունը: Աշխարհի առաջնության ժամանակ ես շատ մեծ փորձ ձեռք բերեցի, որը չի զիջում ակումբային աշխատանքին:

Այժմ համագործակցության երկարաձգման մասին չեմ մտածում. ունեմ գործող պայմանագիր և հաճույք եմ ստանում աշխատանքիցս»,- Սաութգեյթի խոսքը մեջբերել է «The Mirror»-ը:

Share |

Լրահոս