Գորան Պանդև. Շատ կարևոր է, որ Հայաստանի հետ խաղում գոլ բաց չթողեցինք

15:00 10.09.2018

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:

Մակեդոնիայի ընտրանու հարձակվող Գորան Պանդևը խոսել է այդ հաղթանակի կարևորության մասին.

«Ամենակարևորն այն է, որ հասանք մեր նպատակին: Երկու խաղում երկու հաղթանակն իսկապես հաջող արդյունք է:

Շատ կարևոր էր, որ գոլ բաց չթողեցինք խմբում առաջին հորիզոնականի համար պայքարի անմիջական մրցակից Հայաստանի հետ խաղում: Սա կարող է վճռորոշ նշանակություն ունենալ վերջնական արդյունքի համար:

Համամիտ եմ, որ բարձրակարգ և գրավիչ ֆուտբոլ չցուցադրեցինք, սակայն հաղթանակն ամենակարևորն է: Եղել են խաղեր, երբ մենք շատ լավ ենք հանդես եկել, սակայն բացասական արդյունք է գրանցվել: Ավելի լավ է այսպես հաղթել, քանի որ հիշվելու է միայն արդյունքը»,- Պանդևի խոսքը մեջբերել է «ekipa.mk» կայքը:

Share |

Լրահոս