Մեր մրցակիցները. Լիխտենշտեյնը միավորներով հավասարվեց Հայաստանին

00:52 10.09.2018

Ազգերի լիգայի խաղարկությունում շարունակվում են խմբային փուլի հանդիպումները: Հայաստանի հավաքականն ընդգրկված է D դիվիզիոնի 4-րդ խմբում:

Խմբային փուլի երկրորդ տուրում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային: Խմբի մյուս խաղում մրցեցին Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակով՝ 2;0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Սալանովնիչն ու Վիսերը:

Այսպիսով, երկու տուրից հետո մեր խմբում Մակեդոնիայի հավաքականը 6 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում է Լիխտենշտեյնի հավաքականը, ով Հայաստանի ընտրանու հետ միասին ունի 3 միավոր, սակայն ունի խփած և բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցություն: Ջիբրալթարի հավաքականը ոչ մի միավոր չունի և 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս