Ժիրուն գերազանցել է Զիդանի ցուցանիշը

17:57 10.09.2018

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթել է Հոլանդիայի ընտրանուն. «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 2:1 հաշվով:

Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Օլիվյե Ժիրուն: Նրա համար այս գնդակը 32-րդն էր ազգային ընտրանու կազմում: Այս ցուցանիշով Ժիրուն շրջանցեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանին (31):

Այժմ Ժիրուն չորրորդն է Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում և զիջում է Դավիդ Տրեզեգեին (34), Միշել Պլատինիին (41) ու Թյերի Անրիին (51):

Share |

Լրահոս

Loading...