Փյունիկը հարցում է անցկացնում` կապված ակումբի անվանափոխության հետ

18:49 10.09.2018

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել` կապված ակումբի անվանափոխության հետ.

«Մենք որոշել ենք անցկացնել այս հարցումը, որպեսզի վերջնական որոշում կայացնենք՝ կապված «Փյունիկ» ՖԱ-ի անվան հետ։ Դուք, հավանաբար գիտեք, որ մեկ տարի առաջ ակումբի սեփականատերը փոխվեց։ Նոր սեփականատերը՝ Արթուր Սողոմոնյանը, լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ցանկանություն կա ակումբի անունը փոխելու։

Անցած մրցաշրջանի վերջում մենք անվանափոխությունը համաձայնեցրել ենք ՀՖՖ-ի հետ։ Եվրոպա լիգայի ավարտից հետո ակումբը պետք է անվանափոխվեր՝ դառնալով «Երևան»։ Ակումբի նոր պարբերանշանի համար հայտարարած մրցույթում մենք 2 շաբաթվա ընթացքում ստացանք 730 առաջարկ։

Ընտրել ենք լավագույն առաջարկը։ Թողարկել ենք բորոլ համազգեստները և պարագաները։ Ցավոք, մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն մեկ այլ ակումբ գրանցեց «Երևան» անվամբ, որը հանդես է գալիս Առաջին խմբում։ Դրանից հետո, մենք ստիպված էինք կանգնեցնել անվանափոխության գործընթացը։ «Փյունիկ» ՖԱ-ն ավելի քան 25 տարվա պատմությւոն ունի։ Որպեսզի վերջնական որոշում կայացնենք, որոշել ենք անցկացնել այս հարցումը։ Հարգելի երկրպագուներ, Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար»,-ասված է հայտարարության մեջ:

Հարցմանը կարող եք մասնակցել ստորև`

Share |

Լրահոս