Ռոբինյոն պատմել է, թե ինչու է ժամանակին ընտրել Ռեալը, այլ ոչ թե Բարսելոնան

20:11 10.09.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբինյոն պատմել է, թե ինչու է 2005 թվականին ընտրել «սերուցքայիններին», այլ ոչ թե «Բարսելոնան».

«Դա կարող է բարդ ընտրություն թվալ, սակայն իրականում ամեն ինչ այլ է: «Ռեալը» մեծ հետաքրքրություն ցուցաբերեց իմ նկատմամբ: Ինչպես «Բարսելոնան», նրանք նույնպես ունեն երկրպագուներ ամբողջ աշխարհից:

Սակայն, երբ հորիզոնում հայտնվեց «Ռեալը» տեսա, որ նրանց կազմում խաղում են մի շարք բրազիլացիներ, մարզչական շտաբը ու գլխավոր մարզիչը բրազիլացի է: Հաշվի առնելով այս բոլոր փաստերը` ինչո՞ւ պետք է ընտրեի «Բարսելոնան»»,- Ռոբինյոյի խոսքերը մեջբերում է «FourFourTwo»-ն:

Ռոբինյոն մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2005 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել էր 25 մլն եվրո:

Share |

Լրահոս