Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Չեխիայի ընտրանուն (տեսանյութ)

22:24 10.09.2018

Ռուսաստանի հավաքականը «Ռոստով Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի ընտրանու հետ:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5:1:

Ռուսաստանի ընտրանու կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Իոնովը, մեկական անգամ աչքի ընկան Անտոն Զաբոլոտնին, Ալեքսանդր Երոխինն ու Դմիտրի Պոլոզը: Չեխիայի կազմում միակ գոլը խփեց Տոմաշ Սոուչեկը:

Share |

Լրահոս