CIES. Այս ամառվա վատագույն 10 տրանսֆերները

23:55 10.09.2018

CIES վիճակագրական կազմակերպությունը կազմել է այս ամառվա 10 վատագույն տրանսֆերները:

Վատագույնն է ճանաչվել Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը՝ «Աթլետիկից» «Չելսի»: Տեղափոխության արժեքը կազմել է 80 մլն եվրո: Եռյակում են նաև Մահրեզի տրանսֆերը, ով «Լեսթերից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», ինչպես նաև «Շալկեի» պաշտպան Տիլո Կերերի տեղափոխությունը ՊՍԺ:

1. Կեպա Արիսաբալագա «Աթլետիկ»-«Չելսի» 80 մլն եվրո (ֆուտբոլիստի տրանսֆերային իրական արժեքն՝ ըստ CIES-ի-35 մլն եվրո)

2. Ռիյադ Մահրեզ «Լեսթեր»-«Մանչեսթեր Սիթի» 85 մլն եվրո (57)

3. Տիլո Կերեր «Շալկե»-ՊՍԺ 37 մլն եվրո (17,1)

4.Յերի Մինա «Բարսելոնա»-«Էվերթոն» 31.8 մլն եվրո (13)

5. Ալեքս Մերետ «Ուդինեզե»-«Նապոլի» 25 մլն եվրո (7,1)

6. Ժոաու Կանսելու «Վալենսիա»-«Յուվենտուս» 40,4 մլն եվրո (22,7)

7. Խավիեր Պաստորե ՊՍԺ-«Ռոմա» 24,7 մլն եվրո (7,6)

8. Աբու Դիալո «Մայնց»-«Բոորուսիա Դորտմունդ» 30 մլն եվրո (13,1)

9. Ջեֆերսոն Լերմա «Լևանտե»-«Բորնմուտ» 30,5 մլն եվրո (14,9)

10. Դանի Ինգս «Լիվերպուլ»-«Սաութհեմփթոն» 22,2 մլն եվրո (7,4)

Share |

Լրահոս