Բոնավենտուրա. Առանձնապես տարբերություն չտեսա Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև

12:11 11.09.2018

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրում Պորտուգալիայից կրած պարտությունը (0:1).

«Պարտությունը հիասթափեցնում է, քանի որ մենք փորձում էինք դաշտում ներդնել ամեն ինչ և Պորտուգալիայի համար խնդիրներ էինք ստեղծում, սակայն չկարողացանք արդյունքի հասնել:

Պետք է աշխատենք, միասին խաղանք և գտնենք ճիշտ խաղաոճը, որն արդյունքի կհանգեցնի: Կարծում եմ` մեր ներկայիս կազմը կարող է լավ կատարել խնդիրները:

Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի հետ Պորտուգալիայի հավաքականն ավելի ուժեղ է: Կարծում եմ` Իտալիան այնքան էլ վատ ելույթ չունեցավ, մենք կարող ենք պայքարել այս մրցակցի հետ: Ես առանձնապես տարբերություն չտեսա այս թիմերի միջև»,- Բոնավենտուրայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս