Գևորգ Հարությունյանը Իմպերիա միջազգային մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

13:56 11.09.2018

Իտալիայում ավարտվել է Իմպերիա անվանումը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 26 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր:

Միջազգային այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել է 3-րդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանել են Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը:

Share |

Լրահոս