Քեյնը բաց կթողնի Շվեյցարիայի հետ խաղը. հայտնի է, թե ով կլինի Անգլիայի հավաքականի ավագը

10:44 11.09.2018

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ազգային թիմի ավագ Հարի Քեյնին հանգիստ կտրամադրի Շվեյցարիայի հետ կայանալիք ընկերական խաղում, գրում է «Sky Sports»-ը:

Սպասվում է, որ այդ խաղում անգլիացիներին ավագի թևկապով դաշտ դուրս կբերի «Տոտենհեմում» Քեյնի թիմակից, կիսապաշտպան Էրիկ Դայերը:

Անգլիացիների մեկնարկային կազմում, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգան Ջեք Բաթլենդը, Ջեյմս Տարկովսկին, Դենի Ռոուզը, Կայլ Ուոլկերը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ֆաբիան Դելֆը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Դենի Ուելբեքը:

Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև ընկերական խաղը կկայանա այսօր` սեպտեմբերի 11-ին, Լեսթերի «Քինգ Փաուեր-Ուոլկերս» ստադիոնում:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Անգլիայի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է Իսպանիայից կրած տնային պարտությամբ (1:2):

Share |

Լրահոս