Լովրենը կարող է վնասվածքի պատճառով ևս մեկ ամիս բաց թողնել

14:49 11.09.2018

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը կարող է հետաձգել իր վերադարձը խաղադաշտ վնասվածքից հետո:

Խորվաթ ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով կարո է ևս մեկ ամիս բաց թողնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լովրենը շարք կվերադառնա արդեն սեպտեմբերի սկզբին, իսկ առողջական խնդիրներ ուներ դեռ նախորդ մրցաշրջանի վերջից:

«Liverpool Echo»-ն գրում է, որ Լովրենը կվերականգնվի միայն հոկտեմբերի վերջին` հավաքականների խաղերով պայմանավորված հաջորդ դադարից հետո:

Նախորդ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը մերսիսայդցիների կազմում Անգլիայի առաջնության 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 4 տուրից հետո գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս