Մարադոնան գլխավոր մարզչի աշխատանքի մասին. Չեմ եկել հանգստանալու

11:26 11.09.2018

Մեքսիկական «Դորադոս դե Սինաոլայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատմել է, թե ինչու է ընդունել ակումբը գլխավորելու առաջարկը.

«Ցանկանում եմ «Դորադոսին» տալ այն, ինչը կորցրել եմ, երբ 14 տարի հիվանդ եմ եղել: Այսօր ցանկանում եմ տեսնել արևն ու քնել գիշերները:

Առաջ ես չէի պառկում քնելու և նույնիսկ չգիտեի, թե ինչ է բարձը: Ահա, թե ինչու եմ ընդունել այս առաջարկը: Չեմ եկել արձակուրդ, եկել եմ աշխատելու և ֆուտբոլիստներին օգնելու: Կարող եմ ֆուտբոլիստերին մոտիվացիա տալ, մեզ հետ դժվար կլինի պայքարելը:

Առաջարկներ եմ ունեցել նաև Արգենտինայից»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:

Հիշեցնենք` այս տարվա մայիսին Մարադոնան դարձել էր Բրեստի «Դինամոյի» նախագահը, ընդ որում արգենտինացին արդեն երկար ժամանակ չէր հայտնվել Բելառուսում:

Վերջին ակումբը, որտեղ Մարադոնան աշխատել է որպես գլխավոր մարզիչ, եղել է ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջեյրան»:

Share |

Լրահոս