Աղբյուր. Պարեդեսը համաձայնել է ձմռանը տեղափոխվել Միլան

12:53 11.09.2018

«Զենիթի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը համաձայնել է տեղափոխվել «Միլան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, վստահեցնում է «Calciomercato»-ն:

Ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն և ակումբի` ստրատեգիական զարգացման բաժնի տնօրեն Պաուլո Մալդինին հաջող բանակցություններ են անցկացրել Պարեդեսի ներկայացուցիչների հետ, և արգենտինացի ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել միանալ «Միլանին»:

Իտալական ակումբը կարող է հունվարին սկսել բանակցությունները «Զենիթի» հետ:

Հաղորդվում է, որ Պարեդեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ռեալը»: «Զենիթը» կիսապաշտպանի տեղափոխության համար ցանկանում է 30-35 մլն եվրո վաստակել:

Ռուսական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում  Պարեդեսը 6 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս