Մատյուիդի. Մրցաշրջանի առանցքային պահերին մենք Ռոնալդուին կտեսնենք գործի մեջ

12:26 11.09.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին վստահություն է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով գոլի հեղինակ չի դարձել Ա Սերիայի մեկնարկային երեք տուրում, կօգնի թուրինյան ակումբին մրցաշրջանի վճռորոշ պահերին.

«Ռոնալդուի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա: Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, ով 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»:

Նա լավագույնն է աշխարհում, և այն, որ հանդես է գալիս մեր թիմում, մեզ միայն երջանկացնում է:

Նա մեզ հետ կկիսվի իր փորձով: Կրիշտիանուն շատ տիտղոսներ է նվաճել, մասնավորապես Չեմպիոնների լիգայում, և մեզ շատ կօգնի մրցաշրջանի առանցքային պահերին: 

Մենք Ռոնալդուին կտեսնենք գործի մեջ, բայց այս անգամ դա կլինի մեր օգտին»,- Մատյուիդիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

33-ամյա Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալից» այս ամառ:

Share |

Լրահոս