Թենիսի մրցավարները մտադիր են բոյկոտել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ բոլոր խաղերը

15:09 11.09.2018

Թենիսի մրցավարները դիտարկում են «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ բոլոր խաղերը բոյկոտելու հնարավորությունը ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո:

Այս մասին հայտնում է «The Times»-ը:

Սերենայի և ճապոնուհի Նաոմի Օսակայի միջև եզրափակիչ խաղի ընթացքում մրցավար Կառլոս Ռամոսը ամերիկուհուն զրկել էր ամբողջական գեյմից:

Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն էր ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատողլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել էր միավորով ռակետը կորտում կոտրելու համար: 4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել էր մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել էր գեյմից: Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացել է կորտից և չի մասնակցել պարգևատրման պաշտոնական արարողությանը:

Միջադեպի արդյունքում WTA-ն и USTA-ն աջակցել են Ուիլյամսին, ինչը դժգոհություն է առաջացրել մի շարք մրցավարների շրջանում: Աղբյուրները նշում են, որ USTA-ն, որը հանդիսանում է US Open-ի կազմակերպիչը, Ռամոսին վատ դրության մեջ է գցել՝ չնայած վերջինս պարզապես կատարել է իր աշխատանքն ու չի ցանկացել հանդուրժել վիրավորանքը:

Մրցավարները դիտարկում են Սերենայի մասնակցությամբ խաղերը չսպասարկելու հնարավորությունը, քանի դեռ նա ներողություն չի խնդրել Ռամոսից:

Share |

Լրահոս