Սիմեոնե. Գրիզմանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

10:18 11.09.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, թե ում է ինքը համարում նախորդ մրցաշրջանի լավագույնը.

«Նախորդ մրցաշրջանում, անկասկած, Անտուան Գրիզմանը լավագույնն էր աշխարհում: Երդվում եմ իմ երեխաներով, որ չէի կարող պատկերացնել նրա հեռանալը:

Ինձ միշտ թվացել է, որ նա կմնա, չէի տեսնում նրան «Բարսելոնայում»: Նա հաղթել է աշխարհի առաջնությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Եվրոպա լիգայում:

Գրիզմանը լավագույնն էր նաև աշխարհի առաջնության եզրափակչում: Ցավում եմ, որ չի հավակնում «Ոսկե գնդակին»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն:

Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» պատրաստ էր ակտիվացնել Գրիզմանին 100 մլն եվրոյի դիմաց գնելու կետը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշեց մերժել կապտանռնագույնների առաջարկն ու երկարաձգեց պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի ֆինալիստներն են «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Եգիպտոսի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ու Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Share |

Լրահոս