Տուխել. Բուֆոնը պահեստայինների նստարանին է, քանի որ Արեոլային խաղալ է անհրաժեշտ

13:44 11.09.2018

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ում է համարում թիմի հիմնական դարպասապահը.

«Այո, ես որոշել եմ: Որոշումս վերջնական չէ, բայց ես Ալֆոնսին ասել եմ, որ նա համար մեկ դարպասապահը լինելու հարցում ֆավորիտ է:

Նա ակադեմիայի սան է, ՊՍԺ-ն նրա համար ամեն ինչ է: Եվ նա շատ է ցանկանում ցուցադրել իր ուժերը:

Արեոլան հարգանքի է արժանի: Մենք պետք է հպարտ լինենք, որ այդպիսի խաղացողներ ունենք: Մեզ պետք են այնպիսի խաղացողներ, ովքեր ամբողջ հոգով ՊՍԺ-ի հետ են:

Բուֆոնի հետ կապված իրավիճակն այլ է: Նա լեգենդ է, Ալֆոնսի կուռքը: Երկուսն էլ ուժեղ անհատականություններ են: Պետք է հստակ գործենք, սա գիտեն թե՛ Ջիջին, թե՛ Ալֆոնսը: Եթե նրանց հետ խելացի և երախտապարտ վարվենք, ապա կպարգևատրվենք:

Չեմ կասկածում, որ Ալֆոնսը լավ կխաղա Ջիջիի շնորհիվ, ոչ թե ի հեճուկս նրա:

Ջիջին պարզապես պահեստայինների խաղացող չէ: Նա չափազանց մեծ ազդեցություն է ունենում թիմի վրա: Նա, օրինակ, հիանալի խաղաց «Գենգամի» հետ, փրկեց մեզ երկրորդ կեսում: Նա պահեստայինների նստարանին է, քանի որ Արեոլային անհրաժեշտ է խաղալ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «RMC»-ը:

Share |

Լրահոս